19.09.2024|
11:11
Ես քառասուն տարվա անխոնջ ծխող եմ ու մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ ինձ դուր չի գալիս, երբ ես ընդամենը մի հաց ձեռքիս հերթում կանգնած եմ՝ փողը պատրաստ պահած, որ արագ վճարեմ, ու անընդհատ ինչ-որ մարդիկ են մոտենում ու առանց հերթի ծխախոտ առնում, ընդ որում՝ երկա՜ր ինչ-որ քարտեր են սահեցնում սարքերի վրայով, բոնուս քարտերով քաղցրացնում են վճարումը, իսկ հերթը լուռ կանգնած սպասում ա։ Ու, որ ամենահետաքրքիրն ա՝ դա ընդունված կարգ ա շատ խանութներում՝ ծխախոտն առանց հերթի են վաճառում։